Ղրղզստանի ՆԳՆ-ն նախկին նախագահի տանը հայտնաբերել է 11 միավոր հրազեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ղրղզստանի իրավապահ մարմինները երկրի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաեւի տանը նրան ձերբակալելու նպատակով ձեռնարկված գրոհից հետո հայտնաբերել են 11 միավոր հրազեն և ռազմամթերք, հայտնում է tass.ru-ն՝ վկայակոչելով երկրի ՆԳՆ մամուլի ծառայությանը:

«2019 թվականի օգոստոսի 8-ին Ալամեդինսկյան շրջանի Կոյ-Տաշ գյուղում ՆԳՆ աշխատակիցների կողմից նախկին նախագահ Ա. Աթամբաեւին ձերբակալելուց հետո նրա տան զննմամբ միլիցիոներները հայտնաբերել և առգրավել են տարբեր տեսակի հրազեն և ռազմամթերք․․․ Ընդհանուր՝ առգրավվել է 11 միավոր հրազեն և ռազմամթերք»,- նշված է հաղորդագրության մեջ: Գերատեսչությունից հստակեցրել են, որ առգրավվել է դիպուկահար հրացան, 2 կարաբին, 4 ատրճանակ և 4 հրացան:

Առգրավվել է նաև զենք, որը խլվել էր ԱԱՊԿ հատուկ ստորաբաժանման աշխատակիցներից՝ 7 միավոր 12 մմ տրամաչափի օդամղիչ հրացան՝ նախատեսված ռետինե փամփուշտներով կրակելու համար»: Նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաեւը ձերբակալվել է հինգշաբթի Չույսկի մարզի Կոյ-Տաշ գյուղի իր նստավայրում գրեթե մեկ օր տևած հատուկ գործողության արդյունքում:




Լրահոս