Արտակարգ դեպք Շիրակի մարզում․ Porsche Cayenne-նն ամբողջովին վերածվել է մոխրակույտի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր, օգոստոսի 10 արտակարգ դեպք է տեղի ունեցել Գյումիրում։ Ժամը 01։05-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Հնոցավան թաղամասի 3 շարքի 1-ին տանը կից ավտոտնակի մեջ ավտոմեքենա է այրվում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են մեկնել Գյումրու հրշեջ-փրկարարական ջոկատը 1 մարտական հաշվարկով։ Պարզվել է, որ դեռևս անհայտ պայմաններում, հրդեհի հետևանքով այրվել է 49-ամյա Խաչատուր Պ․-ին պատկանող Porsche Cayenne մակնիշի 10 NP 999 համարանիշի ավտոմեքենան։ Փաստի առթիվ Գյումրի քաղաքի ոստիկանության Կումայրիի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։

shamshyan.com




Լրահոս