Գյումրիի ռազմական ոստիկանության բաժնի պետը կասկածվում է թմրանյութերի մաքսանենգության մեղադրանքով հետախուզվողից 6 մլն ռուբլի ստանալու մեջ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Shamshyan.com-ի տեղեկություններով` ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչության ծառայողներն օրեր առաջ հայտնաբերել են Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, 24-ամյա Վլադիսլավ Մ.-ին:

Աղբյուրի փոխանցմամբ՝ վերջինը հետախուզման մեջ է եղել Ռուսաստանի Դաշնության քրեական օրենսգրքի 229.2 հոդվածի 3-րդ մասի և 228 հոդվածի հատկանիշներով:

Կայքը մանրամասնել է, որ Վլադիսլավ Մ.-ն, թմրանյութերի մաքսանենգության մեղադրանքով Ռուսաստանի Դաշնության Նախոդկա քաղաքում գտնվելով դատական գործընթացում, 2014-ին այցելել է Հայաստան, որտեղ հանդիպել է իր հոր՝ Էդուարդ Մ.-ի ծանոթ Մանուկ Մուրադյանի հետ, որի ժամանակ Մ. Մուրադյանը իր հետախուզման և Հայաստանի քաղաքացիության հարցերը լուծելու, ինչպես նաև հետագայում զինվորական գրքույկ տրամադրելու համար առաջարկել և իրենից որպես կաշառք 2014-2015 թվականների ընթացքում պարբերաբար կանխիկ ու բանկային փոխանցումների միջոցով ստացել է ընդհանուր 6 մլն ՌԴ ռուբլի (մոտ 92 հազ. ԱՄՆ դոլար):

Կայքի տեղեկություններով, Մ. Մուրադյանը ներկայում աշխատում է ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության վարչության Գյումրիի ռազմական ոստիկանության բաժնի պետ, կոչումով գնդապետ է: 




Լրահոս