«Արարատ – Արմենիան» հաղթեց Վրաստան մեկնելուց առաջ. Բարձրագույն Խումբ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՖՖ Տեխնիկական Կենտրոնում ` Ավանի Ակադեմիայում կայացավ Հայաստանի Բարձրագույն Խմբի առաջնության երկրորդ տուրի «Արարատ – Արմենիա» – «Գանձասար – Կապան» հանդիպումը: Խաղն ավարտվեց Հայաստանի գործող չեմպիոնների ծանրագույն հաղթանակով ` 3:1:
Առաջին խաղակեսի 30-րդ րոպեին «Գանձասար – Կապանից» խաղի հաշիվը բացեց Մինաայանը, սակայն «Արարատ – Արմենիան» երկրորդ խաղակեսի վերջնամասում կարողացավ 3 գնդակ ուղարկել հյուրերի դարպասը: Խաղի 73-րդ րոպեին տանտերերից անվրեպ իրացրեց 11մ հարվածը Պետրոս Ավետիսյանը, ապա 84-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Լուիս Օգանան, իսկ 89-րդ րոպեին վերջնական հաշիվը ձեւակերպեց Մայիլսոնը:
Այս հաղթանակի շնորհիվ «Արարատ – Արմենիան» առաջնությունում վասակեց առաջին 3 միավորը:

Էդմոն Մարտիրոսյան




Լրահոս