Արտառոց դեպք է տեղի ունեցել Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի ՊՈԱԿ-ում:
Մասնավորապես, ArmLur.am-ը տեղեկացավ, որ Հայկ Ղալեչյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ընթացիկ տարվա հուլիսի 6-ին, գտնվելով համալիրում` որպես բռնցքամարտի մրցումների հանդիսատես, ապօրինի մուտք է գործել հանդիսատեսի մուտքն արգելված տարածք` սպորտային մեկնաբան Ֆրանցիսկո Խավիեր Լահիդալգայի համար նախատեսված 4-րդ համարի հանդերձասրահ և օգտվելով տարածքում մարդ չլինելու հանգամանքից` Ֆրանցիսկո Խավիեր Լահիդալգայի ճամպրուկից գաղտնի հափշտակել է 80 եվրո և 3000 դրամ գումար: