Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը Սենթ Լուիսի մրցաշարի միանձնյա առաջատարն է:
Grand Chess տուրի հերթական փուլի Սենթ Լուիսում ընթացող արագ շախմատի մրցաշարի առաջին երեք տուրերում Արոնյանը հաջորդաբար հաղթեց Ֆրանսիայի ներկայացուցիչ Մաքսիմ Վաշիե-Լագրավին, ռուս Սերգեյ Կարյակինին և Ադրբեջանից Շահրիյար Մամեդյաովին:
Այժմ Արոնյանն ունի 6 հնարավորից 6 միավոր և միանձնյա առաջատարն է: Նրան հաջորդում է աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը:
Արագ շախմատի ևս 3 տուր կխաղարկվի օգոստոսի 11-ին: