Խոյ
Խոյերն այս օրը կարող են կազմակերպել սեփական նախասիրությամբ: Հիմնական միջոցառումներն ավելի լավ է նախապես ծրագրել. բացառված չէ, որ ձեր պահանջմունքները երբեմն չհամընկնեն ընտանեկան ընդհանուր դրվածքի, ծնողների կարծիքի կամ մտերիմ մարդու ճաշակների հետ: Չարժե առանց անհրաժեշտության փոխել հանգստյան օրերի ստուգված ստանդարտ ծրագիրը: Օրվա ընթացքում հնարավոր են մանր թյուրիմացություններ:
Ցուլ
Ցուլերին այսօրվա հանգամանքները թույլ չեն տա իրենց ճաշակներն առաջին տեղում դնել: Հնարավոր է ստիպված լինեք ելնել ստեղծված տնային կամ գործնական իրավիճակից կամ հարգել հանգստյան օրվա ավանդույթները, որոնք ընդունված են ձեր ընտանիքում կամ այնտեղ, որտեղ տվյալ պահին գտնվում եք: Աստղերը հիշեցնում են, որ այսօր ցանկացած սահմանափակում գործնական իմաստ ունի և պատահական բնույթ չի կրում:
Երկվորյակ
Երկվորյակներին աստղերը խորհուրդ են տալիս ապավինել հանգամանքներին: Հանգստյան օրերը սեփական սխեմայով ծրագրելու փորձը մի շարք պատճառներով կարող է տապալվել: Հնարավոր է չկարողանաք կողմնորոշվել ձեր նախասիրություններում, հստակ ձևակերպել ձեր ցանկությունները: Եթե պայմանները թույլ են տալիս, ավելի լավ է օրն անցկացնել հյուրի կարգավիճակում, բնության մեջ՝ խուսափելով առօրյայից և միապաղաղությունից:
Խեցգետին
Խեցգետիններին խորհուրդ չի տրվում այս օրն ընտրել զգացմունքների արտահայտման, ռոմանտիկ ժամադրության համար. կարող եք հայտնվել արտաքինից թելադրված խիստ շրջանակներում, որոնք կխանգարեն մտերմությանը: Այսօր կարող է անհնար լինել նաև անձնական հոբբիով զբաղվելը, եթե այն ենթադրում է նրբին մթնոլորտ, ձեզ համար կարևոր կենցաղային պայմանների և գեղագիտական կանոնների պահպանում:
Առյուծ
Առյուծները կարող են հանգիստ իրականացնել իրենց ծրագրերը՝ չվախենալով խոչընդոտներից և անհաջողություններից: Թյուրիմացություններ հնարավոր են միայն մանրուքներում, իսկ դրանք հեշտությամբ կհարթվեն: Օրը վստահություն է ներշնչում, օգնում է հաղթահարել սենտիմենտալությունը: Շատ Առյուծների կհաջողվի օգտվել սեփական նախաձեռնության պտուղներից, զարգացնել և ամրացնել սկսածը:
Կույս
Կույսերին աստղերը հաջող ելք են խոստանում ցանկացած իրավիճակից, այդ թվում՝ բացահայտ կրիտիկական: Այսօր հանգամանքները թույլ չեն տա դժվար իրավիճակում հայտնվել: Հնարավոր է ձեզ օգնեն ընկերները կամ ազգականները, ձեր օգտին խոսի ձեր փորձը, կարգավիճակը, ծագումը, հետաքրքրությունների ուղղությունը: Ցանկալի է ազատվել կպչուն մտքերից, անձնական խնդիրների վրա սևեռվածությունից:
Կշեռք
Կշեռքները կարող են վստահել ճակատագրին և չվախենալ տհաճ անակնկալներից: Ե՛վ գործընկերները, և՛ հակառակորդներն այսօր ստիպված են կանոններով խաղալ: Կարելի է վստահել շրջապատին, չվախենալ մրցակիցների, անծանոթների, նախանձների անազնիվ խաղերից: Ծայրահեղ դեպքում ձեր կողմից կլինի օրենքը կամ արդարությունը: Ուժերի հավասարակշռությունն իդեալական կդառնա, եթե ինքներդ էլ ներդրում ունենաք հետաքրքրությունների կարգավորման հարցում:
Կարիճ
Կարիճների համար օրը կարող է կապված լինել պարտականությունների կատարման կամ ինչ-որ մեկին ինքնակամ օգնելու հետ: Օրը հարմար է տեխնիկական առաջադրանքների, բժշկական հարցերի լուծման, պատասխանատու հանձնարարությունների կատարման հետ: Հարմար օր է որոշակի նպատակի համար ծրագրված ինտենսիվ գործողությունների համար: Հնարավոր է ստիպված լինեք շատ ժամանակ հատկացնել ընտանի կենդանուն:
Աղեղնավոր
Աղեղնավորներին խորհուրդ է տրվում վերահսկողության տակ պահել սեփական զգացմունքները և չխուսափել ֆիզիկական ծանրաբեռնություններից: Այսօր օգտակար է ակտիվ հանգիստը, տեղին է սպորտով զբաղվելը: Եթե դա ձեր տարերքը չէ, ապա լավ տրամադրություն կապահովի դիտարժան միջոցառում այցելելը, օրինակ՝ սպորտային խաղ կամ տեխնիկական ցուցահանդես: Չարժե բաց թողնել հին մտահղացումն իրագործելու լավ հնարավորությունը:
Այծեղջյուր
Այսօր Այծեղջյուրների մոտ առաջին տեղում կարող է հայտնվել մասնավոր կյանքը. տան բարեկարգումը, ընտանեկան խնդիրների լուծումը, ծնողներին օգնելը: Սեփական բիզնեսի էնտուզիաստները և աշխատասեր Այծեղջյուրները կարող են աշխատանքով տարվածության պատճառով մոռանալ հանգստյան օրվա ճիշտ ռեժիմի և հաճույքների մասին: Զբաղվածությունը թույլ կտա ոչ միայն մեծ ծավալի առաջադրանքներ լուծել, այլև շեղվել տհաճ ապրումներից:
Ջրհոս
Ջրհոսների համար այսօր ակտուալ են թիմային խաղերը: Օրը թելադրում է ակտիվ կենսակերպ, որը ներառում է և՛ ֆիզիկական ակտիվություն, և՛ ինտենսիվ հասարակական շփումներ: Կարելի է ոչ միայն հետաքրքիր ժամանակ անցկացնել, այլև ամրապնդել հարաբերություններն անհրաժեշտ մարդկանց հետ: Չարժե հրաժարվել, եթե ձեզ միջոցառման է հրավիրում ներկա կամ ապագա ղեկավարությունը:
Ձկներ
Ձկներին աստղերը խորհուրդ են տալիս ինքնաբերականության փոխարեն նախապատվությունը տալ շրջահայեցությանը: Դա թույլ կտա նվազագույնի հասցնել ռիսկերը, հաշվի առնել առողջական վիճակը և այլ կարևոր գործոններ, բարձրացնել միջոցառման ընդհանուր որակը: Ծնողներին խորհուրդ է տրվում ավելի մանրակրկիտ կազմակերպել երեխաների զբաղմունքները, հոգ տանել նրանց անվտանգությանը: