ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մանրամասներ Աստղիկ Գևորգյանին առաջադրված մեղադրանքից. ինչ է մեկնաբանում Ժուռնալիստների միության նախկին նախագահը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ժուռնալիստների միության նախկին նախագահ, Երեւանի ավագանու ՀՀԿ խմբակցության նախկին անդամ Աստղիկ Գեւորգյանին մեղադրանք է առաջադրվել:

ՀՀ քննչական կոմիտեից հայտնեցին, որ վերջինիս մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 325 հոդվածի առաջին մասի՝ իրավունք վերապահող կամ պատասխանատվությունից ազատող վկայական կամ պաշտոնական այլ փաստաթուղթ կեղծելը կամ նույն նպատակներով կեղծ կնիքներ, դրոշմներ, ձեւաթղթեր պատրաստելը:

ArmLur.am-ը տեղեկացավ, որ Աստղիկ Գեւորգյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությամբ երկրից չհեռանալը: «Ժողովուրդ» օրաթերթը հետաքրքրվեց Աստղիկ Գեւորգյանից՝ արդյոք նա ընդունում է իրեն առաջադրված մեղադրանքը:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:

Քնար Մանուկյան




Լրահոս