ՖՈՏՈ. Ալեքս Ֆերգյուսոնի անհոգ և երջանիկ պահվածքը «Չելսիի» դեմ խաղի ժամանակ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Անգլիայի Պրեմիեր Լիգայի առաջին տուրի շրջանակներում «Մանչեստեր Յունայթեդը» տանը կարողացավ 4:0 հաշվով ջախջախել «Չելսիին»: Խաղին ներկա էր նաեւ մանչեստրյան ակումբի լեգենդար գլխավոր մարզիչ Սըր Ալեքս Ֆերգյուսոնը, ով ամենեւին էլ չէր թաքցնում այդ երջանկությունը, որը զգում էր հարազատ թիմի հաղթանակը վայելելիս:

Չնայած այն փաստին, որ «Յունայթեդը» գլխավորում է Ուլե Գունար Սուլշերը, թիմի խաղի վրա մեծապես ազդում է հենց Ֆերգյուսոնը, ով նորվեգացուն օգնում է «Կարմիր Սատանաների» նախկին փառքը վերադարձնելու գործում:

Հիշեցնենք, որ Ալեքս Ֆերգյուսոնը «Մանչեստեր Յունայթեդի» հետ կարողացել է 13 անգամ տիրանալ Անգլիայի Պրեմիեր Լիգայի տիտղոսին:

Էդմոն Մարտիրոսյան




Լրահոս