
Հայ գրոսամայստեր Լեւոն Արոնյանը Grand Chess Tour շարքի արագ շախմատի Սենթ Լուիս մրցաշարի 5-րդ տուրում կարողացել է սեւերով պարտության մատնել աշխարհի չեմպիոն նորվեգացի Մագնուս Կարլսենին:
Արոնյանը մրցակցին պարտության է մատնել 35-րդ քայլում: 5-րդ տուրից հետո հայազգի շախմատիստը վաստակած 10-ը միավորով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը՝ երկրորդ տեղում ընթացող Վաշիե-Լագրավին գերազանցելով 1 միավոր:
Էդմոն Մարտիրոսյան