Օգոստոսի 7-ին Երևանի Կիևյան կամրջից իրեն նետած 24-ամյա աղջկա վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր: Այս մասին ArmLur.am-ին հայտնեցին «Արմենիա» ԲԿ-ի վիրաբուժության գծով տնօրեն Արսեն Գրիգորյանը:
«Կամրջից իրեն ցած նետած 24-ամյա աղջկա վիճակը գնահատվում է կայուն-ծանր, դեռևս անկանխատեսելի է: Նա ստանում է բազմապրոֆիլ բուժում, գտնվում է արհեսատական շնչառության տակ՝ դեղորայքային քնի մեջ»,- նշեց Արսեն Գրիգորյանը:
Հիշեցնենք, որ աղջիկը բազմաթիվ կոտրվածքներ ունի՝ գլխի, կրծքավանդակի, որովայնի հատվածներում։
Լիդա Եղիազարյան