ՏԵՍԱՆՅՈՒԹ. Այն վեթթինգի կարևոր գործոններից մեկն է. Արթուր Սաքունցը՝ նոր նախագծի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդարադատության նախարարության նոր նախագծով առաջարկվում է, որ դատական օրենսգրքով սահմանվի ՍԴ դատավորի համար հրաժարական տալուց հետո առանց աշխատելու նույնքան աշխատավարձ այնքան ժամանակ, որքան կստանար, եթե չտար հրաժարական: Ավելին, կօգտվի սոցիալական բոլոր այն իրավունքներից, որն ունի գործող դատավորը, դրանից հետո էլ կստանա ցմահ բարձր թոշակ:

Ընդ որում, խոսքն այն դեպքերի մասին է, որ եթե դատավորն արագ հրաժարական կտա, քանի որ հստակ ժամկետներ են նախատեսված: Եվ սոցիալական ցանցերում եւ մամուլում այս դրույթը սահմանվում է այն կերպ, որ իշխանությունները փորձում են այսպիսի առաջարկով հրապուրել կառավարության համար անցակնալի ՍԴ դատավորներին, որոնք կարող են գերադասել առանց աշխատելու օգտվել այս արտոնություններից:

ArmLur.am-ը նախագծի և այլ հարցերի շուրջ զրուցել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար  Արթուր Սաքունցի հետ:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:

Լիդա Եղիազարյան




Լրահոս