Երգչուհի Նառան այս տարի ամուսնու և ընտանիքի հետ իր ամառային հանգիստն անցկացրել է տարբեր երկրներում: Վերջին ուղևորությունը եղել է դեպի Բեյրութ: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում նշեց երգչուհին:
Նառան նախընտրում է իր ամառային հանգիստն անցկացնել ծովափնյա երկրում` ակտիվ եւ հաճելի միջավայրում. «Սիրում եմ նաև պասիվ հանգիստը , սակայն այդպես էլ չեմ կարողանում հանգստանալ, ավելի ճիշտ կլինի ասել, սիրում եմ բոլոր տեսակի հանգիստները»:
Երգչուհու խոսքով՝ նա այս պահին ընկերների հետ գտնվում է Արզնիում՝ Իրինա Դանիելյանի ամառանոցում:
Հարցին՝ ինչքան գումար է ծախսել հանգիստն անցկացնելիս, նա պատասխանեց, որ այդ մասին չի սիրում խոսել:
Անդրադառնալով ստեղծագործական գործունեությանը՝ նա նշեց, որ պատրաստվում է հեռուստադիտողների դատին ներկայացնել նոր երգ ու տեսահոլովակ:
Լիդա Եղիզարյան