Armenian text to speach

Առաջարկել եմ գերազանց առաջադիմությամբ սովորողների համար կրթաթոշակը սահմանել 30.000 ՀՀ դրամ. Վահե Էնֆիաջյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Սիրելի’ երիտասարդներ, սրտանց շնորհավորում եմ բոլորիդ երիտասարդների միջազգային օրվա առթիվ։

Ցանկանում եմ տեղեկացնել, որ այսօր Ազգային Ժողովում շրջանառության մեջ եմ դրել Կրթության մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, որով առաջարկել եմ՝ պետական նախնական մասնագիտական, միջին և բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատությունների սովորողների կրթաթոշակը, բարձր առաջադիմությամբ սովորողների համար սահմանել 20.000 ՀՀ դրամ, գերազանց առաջադիմությամբ սովորողների համար` 30.000 ՀՀ դրամ։

Վստահ եմ, որ ուսանել ցանկացող երիտասարդի խրախուսումը պետք է ամրագրվի նաև այս օրենսդրական փոփոխությամբ, որով ուսանողի համար պետական համապատասխան երաշխիքներ կստեղծվեն։

Հ.Գ. Հիշեցնեմ, որ 1999 թվականից բարձր առաջադիմությամբ սովորող ուսանողը ստանում է 5000 դրամ, իսկ գերազանցությամբ սովորողները՝ 6000 դրամ։

ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայստան» խմբակցության պատգամավոր,
ՀՀ ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյան




Լրահոս