2016 թ. Թալիշում ապրիլի 4-ին ռազմական գործողությունների հետևանքով՝ «Գրադ»-ի ականի պայթյունից ողնաշարից վիրավորվել է Հայկ Սեխլիյանը։ Այժմ առողջական լուրջ խնդիրների առջև է կանգնել. մարմնում դեռ բեկորներ կան, որից մեկը մոտեցել է ողնուղեղին:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայկ Սեխլիյանին անհապաղ անհարաժեշտ է օգնություն, որպեսզի կարողանա մեկնել Շվեյցարիա բուժում ստանալու: Շվեյցարիայում նրան առաջարկել են երկօրյա հետազոտություն անցնել, որը կարժենա 6680 եվրո: Սակայն, նախքան դա, Գերմանիայում բուժում ստանալու համար Հայկ Սեխլիյանից պահանջել են 35 հազար եվրո, որից 13 հազար եվրոն ընկերների և բարի մարդկանց ջանքերով հավաքվել է:
Աջակցության համար Հայկը դիմել էր նաև Առողջապահության և Պաշտպանության նախարարություններին, սակայն, ի պատասխան օգնության, ստացել է մերժում:
Այս և այլ թեմայի շուրջ ArmLur.am– ը զրուցել է Հայկ Սեխլիյանի հետ:
Հայկին օգնելու համար գործում է հետևյալ հաշվեհամարը՝ ACBA-CREDIT AGRICOLE BANK-ի հաշվեհամար՝ 220098610326001
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:
Լիդա Եղիազարյան