
Օգոստոսի 10-ին, ժամը 11.30-ի սահմաններում, ոստիկանության ՔՀԳ վարչության ծառայողները, ոստիկանության Վայքի բաժնի քրեական հետախույզների հետ համատեղ, օպերատիվ տվյալներն իրացնելով, Վայքի հյուրանոցներից մեկում հայտնաբերել և բերման են ենթարկել Նոր-Նորքի 4-րդ զանգվածի 24-ամյա մի քաղաքացու, որը 2019թ. հուլիսի 17-ից ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր սուտ ցուցմունք, կեղծ եզրակացություն տալու կամ սխալ թարգմանության համար կաշառելու կամ հարկադրելու մեղադրանքով:
Նրա հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և Վայոց ձորի մարզի դատախազությանը: