Լևոն Արոնյանը հաղթեց ԱՄՆ-ի ներկայացուցչին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Grand Chess Tour շարքի արագ շախմատի Սենթ Լուիսի մրցաշարի երրորդ օրը հաղթանակով մեկնարկեց Լևոն Արոնյանը:

Հայ գրոսմայստերը 7-րդ տուրում սևերով հաղթեց ԱՄՆ-ն ներկայացնող Ֆաբիանո Կարուանային: Պարտիան ավարտվեց 51-րդ քայլում:

8-րդ տուրում Արոնյանը սևերով կմրցի Ռիչարդ Ռապորտի, իսկ վերջին՝ 9-րդ տուրում սպիտակներով կխաղա Յու Յանջի հետ:

Այս պահին Լևոն Արոնյանը 12 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը:




Լրահոս