Իշխանությունը ձգտում է կառավարելի ՍԴ կազմ ձևավորել. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Օրենսդրական փոփոխություններով իշխանությունները յուրօրինակ «բարտեր» են առաջարկում ՍԴ դատավորներին՝ հրաժարականի դիմաց աշխատավարձ եւ սոցերաշխիքներ: Իսկ նախագծում նշված ժամկետը՝ հոկտեմբերի 31-ը, պատահական չէ ընտրված.իշխանությունների նման շտապողականությունը պայմանավորված է Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման խնդրով: Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանը եվրոպական կառույցներին երաշխավորել է, որ ԵՄ ֆինանսավորման դիմաց Հայաստանը մինչեւ աշնան սկիզբը կվավերացնի կոնվենցիան:

Եվ քանի որ, համաձայն օրենքի, նախքան ԱԺ-ում վավերացումը, ՍԴ-ն պետք է դրա վերաբերյալ գնահատական տա, իշխանությունը մտահոգություն ունի, որ ՍԴ-ն կարող է հակասահմանադրական ճանաչել կոնվենցիան՝ տապալելով իրենց ծրագրերը: Այդ պատճառով էլ մինչ այս պահը կոնվենցիան չի ուղարկվել ՍԴ, եւ ամեն ինչ արվում է, որ մինչ դրա ՍԴ գնալը դատավորների կազմը փոփոխված լինի եւ կառավարելի:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս