Օգոստոսի 12-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, ՊԲ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասից, դեռևս չպարզված հանգամանքերում, մարտական դիրքը լքել է զինծառայող, 2000թ. ծնված Արայիկ Հայկի Ղազարյանը:
Մարտական դիրքը լքած 19–ամյա զինծառայող Արայիկ Ղազարյանը Վայոց Ձորի մարզի Եղեգիս համայնքի բնակիչ է։ ArmLur.am -ի հետ զրուցեց զինվորի եղբոր` Արմեն Ղազարյանի հետ , որը հայտնեց , թե չգիտի` ինչի համար կարող էր եղբայրը նման բան անել .
«Չգիտեմ, մենք շատ խառն ենք, նա 8 ամսվա ժամկետային ծառայող էր, չգիտենք »:
Մեզ հայտնի դարձավ, որ դեպքի մասին իմանալով՝ զինվորի ծնողները գնացել են Արցախ :
Քնար Մանուկյան