Սենթ Լուիսիում շարունակվում է Grand Chess Tour-ի հերթական փուլը: Արագ շախմատի փուլում հայազգի Լեւոն Արոնյանը կարողացավ վաստակել 13 միավոր եւ փուլն ավարտել առաջին հորիզոնականով: Նրան հավասար միավորներ ուներ միայն Մաքսիմ Վաշե-Լագրավը, ով հետ մնաց մեր շախմատիստից միայն լրացուցիչ ցուցանիշներով:
Այսօր արդեն կմեկնարկի բլից շախմատը: Հիշեցնենք, որ հաղթողը կստանա 37,000 դոլար պարգեւավճար:
Էդմոն Մարտիրոսյան