«Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանը հանդիպել է աշխարհահռչակ ռոք երաժիշտ, հիմնադրամի խորհրդի անդամ Սերժ Թանկյանի հետ: Այս մասին լուսանկարը հրապարակված է «Իմ քայլը» հիմնադրամի «Instagram»-ի էջում հետևյալ գրառմամբ. «Լավագույն գաղափարները ծնվում են սեղանի շուրջ»:
Հովհաննես Ղազարյանն ու Սերժ Թանկյանը հանդիպմանը քննարկել են ապագա քայլերն ու առաջիկա անելիքները: