Դիմակ՝ մազերի անհավանական աճի համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երկար ու գեղեցիկ մազերի մասին երազում է կանանց մեծ մասը։ Lady-joural.info-ն գրում է, որ դրա համար հարկավոր է պարբերաբար խնամել մազերը, սնուցել դրանք ու վերականգնել։ Մազերի աճն արագացնելու գործում կօգնեն այս բնական դիմակները։

Դիմակ, որը կօգնի արագացնել մազերի աճը. բաղադրիչներ

1 թեյի գդալ կիտրոնի հյութ
1 ձվի դեղնուց
2 բանան։

Լավ խառնեք բոլոր բաղադրիչները, ամբողջ երկարությամբ քսեք մազերին։ Մազերը փաթաթեք տոպրակով, ապա՝ սրբիչով։ 30 րոպե անց լվացեք շամպունով։ Այս դիմակը կօգնի նաև մազերին փայլ ու ծավալ հաղորդել։

Դիմակ, որը կօգնի վերականգնել մազերը. բաղադրիչներ

1 բաժակ կեֆիր
1 բաժակ նարնջի հյութ։
Լավ խառնեք բոլոր բաղադրիչները, քսեք մազերին, փաթաթեք սրբիչով։ 30 րոպե անց մազերը լվացեք շամպունով։ Կրկնեք շաբաթվա ընթացքում 2 անգամ։




Լրահոս