ՎՏԲ-Հայաստան Բանկը հաճախորդների դրամական միջոցների և նյութական արժեքների առավելագույնս պաշտպանությունն ապահովելու նպատակով առաջարկում է օգտվել Բանկի անհատական պահատուփերից:
Բանկի անհատական պահատուփերում կարող եք պահպանել`
• կանխիկ գումար
• արժեթղթեր,
• թանկարժեք մետաղներ և քարեր,
• զարդեր,
• գործնական փաստաթղթեր,
• հնաոճ իրեր,
• էլեկտրոնային կրիչներ և այլն:
Պահատուփեր վարձակալելիս հաճախորդը ստանում է ոչ միայն թանկարժեք իրերի պահպանության բարձր հուսալիություն, այլ նաև լիակատար գաղտնիություն: Անհատական պահատուփերի սենյակը հագեցած է ժամանակակից տեխնիկական միջոցներով, ինչն ապահովում է պահատուփերի պարունակության ամբողջական անձեռնմխելիությունը:
Անհատական բանկային պահատուփը հատկապես անհրաժեշտ է ճանապարհորդության ժամանակ: Եթե Դուք պատրաստվում եք արձակուրդի կամ երկարաժամկետ գործուղման, ապա թանկարժեք իրերն ի պահ թողնելով ՎՏԲ-Հայաստան Բանկի պահոցում, կարող եք չանհանգստանալ դրանց ապահովության համար: Բանկը կապահովի Ձեր իրերի անվտանգության բարձր մակարդակ:
ՎՏԲ-Հայաստան Բանկը տրամադրում է 10-ից մինչև 78 սմ. բարձրության պահատուփեր: Բանկի հաճախորդները կարող են վարձակալել պահատուփեր 1 օրից մինչև 1 տարի ժամանակահատվածով` արժեքը սկսած 10 900 ՀՀ դրամից:
Պահատուփը կարելի է վարձակալել ՎՏԲ-Հայաստան Բանկի ք. Երևան, Պուշկինի 3/1 հասցեում գտնվող “Պուշկին” մասնաճյուղում:
Պահատուփերի վարձակալությանն վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն կարող եք ատանալ www.vtb.am Բանկի պաշտոնական կայքում, “Պուշկին” մասնաճյուղում, ինչպես նաև՝ զանգահարելով ՎՏԲ-Հայաստան Բանկի Կոնտակտային կենտրոն՝ 87-87 հեռախոսահամարով: