Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը հայտնեց, որ պաշտպանական խումբը 7-րդ գանգատն է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան։
Քոչարյանի պաշտպանական խումբը որոշել է պարբերաբար տեղեկացնել ՄԻԵԴ-ին, որ գրավի մասին միջնորդությունը չի քննվում։
«Առաջին ատյանի դատարանը գրավի միջնորդությունը չքննելը պատճառաբանում է, որ դատավոր Դավիթ Գրիգորյանը այլեւս չի կարող քննել այս միջնորդությունը, որովհետեւ նրա գործունեությունը կասեցված է, իսկ ուրիշ դատավորի գործը դեռ մակագրված չէ։ Սա օրենքից եւ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետից չբխող պատճառաբանություն է»,- նշել է փաստաբանը: