Երեւանի «Ալաշկերտի» սերբ հարձակվող Ուրոշ Նենադովիչը կարիերան կշարունակի դանիական «Հորսենսում»: Հայտնում է հայկական թիմի ֆեյսբուքյան էջը:
«Ալաշկերտը» նաեւ հրապարակել է ֆուտբոլիստի հրաժեշտի նամակը `
«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել «Ալաշկերտի» մեծ ընտանիքին հիանալի տարիների համար: Այստեղ ես կայացա որպես ֆուտբոլիստ: Հաջողություն և նորանոր հաղթանակներ եմ մաղթում իմ սիրելի թիմին»:
Երեւանյան ակումբը նաեւ շնորհակալություն է հայտնել ֆուտբոլիստին թիմում անցկացրած տարիների համար.
««Ալաշկերտը» շնորհակալություն է հայտնում Ուրոշ Նենադովիչին նվիրված և հաջող մրցելույթների համար ու հաջողություն է մաղթում նրան հետագա կարիերայում»:
Էդմոն Մարտիրոսյան