
Արգենտինացի ֆուտբոլիստ Էմիլիանո Սալայի մահը քննող քննիչները նոր մանրամասներ են հրապարակել ֆուտբոլիստի մահվան մասին: Նրանք պարզել են, որ Սալան ենթարկվել է ածխաթթու թունավոր գազի ազդեցությանը:
Այդ եզրակացությանը մասնագետները հանգել են ֆուտբոլիատի արյան թեստերը հետազոտելուց հետո:
Հիշեցնենք, որ Լա-Մանշում կործանված ինքնաթիռի մեջ եղել են ֆուտբոլիստը եւ օդաչուն` Դեւիդ Իբոթսոնը: Օդաչուի դին դեռեւս հայտնաբերված չէ:
Էդմոն Մարտիրոսյան