SHAMSHYAN.com-ի տեղեկություններով` այսօր՝ օգոստոսի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 01:30-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 38-րդ կմ հատվածում բախվել են 28-ամյա Գոռ Ստեփանյանի վարած Opel մակնիշի 35 QR 916 համարանիշի, 31-ամյա Արտակ Հարությունյանի վարած Toyota Camry մակնիշի 01 TV 777 համարանիշի և 41-ամյա Ազատ Հովհաննիսյանի վարած KIA մակնիշի 83 PD 888 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հարամանատար Վահան Էվինյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ:
Օպերատիվորեն ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 26 հրշեջ-փրկարարական ջոկատը, որտեղ հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականն ու սահմանազատել տարածքը: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի հետաքննիչ Արմեն Գաբրիելյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: