Պատմության մեջ առաջին անգամ. «Արարատ-Արմենիան»` Եվրոպա Լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քիչ առաջ Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում ավարտվեց Եվրոպա Լիգայի որակավորման երրորդ փուլի «Սաբուրթալո»(Վրաստան) – «Արարատ – Արմենիա» պատասխան հանդիպումը:

Խաղն ավարտվեց հայկական թիմի 2:0 հաշվով հաղթանակով: «Արարատ – Արմենիան» հաղթեց ընդհանուր 3:2 հաշվով եւ նվաճեց Եվրոպա Լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի ուղեգիր: Մեր թիմից խաղի 10-րդ րոպեին հաշիվը Ֆուրջիլ Նարսինգի փոխանցումից հետո բացեց Անտոն Կոբյալկոն, իսկ հանդիպման 67-րդ րոպեին վերջինիս վաստակած 11մ հարվածը հստակ իրացրեց Պետրոս Ավետիսյանը:

Այսպիսով, «Արարատ-Արմենիան» դարձավ հայկական առաջին թիմը, ով նվաճեց եվրագավաթների 4-րդ փուլի ուղեգիր:
Հիշեցնենք, որ առաջին խաղում «Սաբուրթալոն» հաղթել էր 2:1 հաշվով:

Էդմոն Մարտիրոսյան




Լրահոս