Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կորեայի Հանրապետության նախագահ Մուն Ջե-Ինին՝ Ազգային տոնի առթիվ: Ուղերձում, մասնավորապես, ասված է.
«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Կորեայի Հանրապետության բարեկամ ժողովրդին ազգային տոնի` Ազատագրման օրվա առթիվ:
Ուրախ եմ արձանագրել, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր Հայաստանի Հանրապետության և Կորեայի Հանրապետության միջև ձևավորված գործընկերային հարաբերություններն ընդլայնվել և ամրա¬պնդվել են փո¬խադարձ հարգանքի և բարեկամության ոգով: Համոզված եմ, որ համատեղ ջան¬քերով մեզ կհաջողվի առաջիկա տարիներին որակական նոր մա¬կարդակի բար¬ձրացնել հայ-կորեական փոխշահավետ գործակցությունը՝ ի շահ մեր ժողովուրդների:
Լիահույս եմ նաև, որ Հարավային և Հյուսիսային Կորեաների միջև ընթացող երկխոսությունը դրական արդյունքներ կտա և ճանապարհ կհարթի Կորեական թերակղզում կայուն խաղաղության հաստատման համար:
Մաղթում եմ Ձերդ Գերազանցությանը քաջառողջություն և նորանոր հաջողություններ բոլոր նախաձեռնություններում, իսկ Կորեայի բարեկամ ժողովրդին` խաղաղություն և բարօրություն»: