Սենթ Լուիսում ավարտին մոտեցավ Grand Chess Tour-ի խաղարկությունը, որտեղ շախմատիստները մրցում էին արագ եւ կայծակնային շախմատի կանոններով:
Հայ գրոսմայատեր Լեւոն Արոնյանը արագ շախմատում կարողացել էր զբաղեցնել 1-ին տեղը, սակայն կայծակնային շախմատում վաստակելով 9 միավոր Մագնուս Կարլսենի հետ կիսեց 4-ից 5-րդ հորիզոնականները: Այնուամենայնիվ, Արոնյանը, ընդհանուր վաստակելով 22 միավոր, դարձավ մրցաշարի չեմպիոն:
Էդմոն Մարտիրոսյան