ՖՈՏՈ. Ծաղկաձորի ճոպանուղու 38-ամյա տնօրենի «X 5»-ում հայտնաբերվել է «Մակարով» տեսակի ատրճանակ՝ լիցքավորված 8 փամփուշտով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ, օգոստոսի 14-ին, ոստիկանության Կոտայքի մարզային վարչության՝ վարչության պետ Դավիթ Սարգսյանի, վարչության պետի օպերգծով տեղակալ Ալիկ Հակոբյանի, ոստիկանության Կոտայքի բաժնի՝ բաժնի պետ Արտակ Ղազարյանի, բաժնի պետի օպերգծով տեղակալ Անդրանիկ Մելոյանի, ոստիկանության Հրազդանի, Չարենցավանի բաժինների, Գառնիի բաժանմունքի ծառայողները ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով ու համագործակցելով Հայաստանի քննչական կոմիտեի ծանր հանցագործությունների քննության բաժնի փորձառու քննիչների հետ, Կոտայքի մարզում իրականացրել են «Տաք-տաք պիցցա» օպերացիան։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Կոտայքի մարզային վարչությունում օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ Աբովյան քաղաքի բնակիչ՝ 38-ամյա Աշոտ Կարապետյանը իր կողմից շահագործվող BMW X5 մակնիշի 81 ՍC 008 համարանիշի ավտոմեքենայի մեջ զենք է պահում։ Կոտայքի մարզի ոստիկանները, երեկ արդեն իրացնելով օպերատիվ տվյալները, Աբովյան քաղաքում, Հանրապետության պողոտայում, «Տաշիր պիցցա»- մոտ, նկատում են կասկածյալ Ա. Կարապետյանին, ով պիցցերիայում սնվելուց հետո BMW X5-ով անցնում է դիմացի մայթը, ավտոմեքենան կայանում և մտնում է վարսավիրանոց՝ մազերը կտրելու։

Շարունակությունը՝ այստեղ




Լրահոս