Բանակից ազատելու փորձեր. 3000 դոլարից մինչև 10 հազար դոլարի կաշառք. 6 ծնող մեղադրյալի աթոռին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բանակից իրենց որդիներին ազատելու համար ծնողները կոնկրետ անձի երեք հազար դոլարից մինչեւ 10 հազար դոլար են տվել ու հայտնվել են մեղադրյալի աթոռին:

Նախաքննական մարմինը Սերգեյ Չիլինգարյանին մեղադրանք է առաջադրել այն բանի համար, որ նա որդուն` Գեորգի Չիլինգարյանին զինվորական ծառայությունից ազատելու համար Կարեն Բաբախանյանի միջոցով պաշտոնատար անձանց կաշառք տալու նպատակով 2016թ. մարտ ամսին Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանում վերջինիս մաս-մաս փոխանցել է առանձապես խոշոր չափերի` 4.799.300 ՀՀ դրամին համարժեք 10.000 ԱՄՆ դոլար գումար, սակայն հանցագործությունն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքներով` կաշառքի առարկան Կ.Բաբախանյանի կողմից խարդախությամբ հափշտակելու պատճառով:

Թելման Մելքոնյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա որդուն` ԼՂՀ զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող Տիգրան Մելքոնյանին, զինվորական ծառայությունից վաղաժամ ազատելու համար Կարեն Բաբախանյանի միջոցով պաշտոնատար անձանց կաշառք տալու նպատակով 2016թ. սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանում և Արմավիրի մարզ Փարաքար համայնքում ինչպես անձամբ, այնպես Էլ հորեղբոր որդու` Արման Մելքոնյանի օժանդակությամբ Կարեն Բաբախանյանին մաս-մաս փոխանցել է առանձապես խոշոր չափերի` ընդհանուր 4.260.570 ՀՀ դրամին համարժեք 9.000 ԱՄՆ դոլար գումար, սակայն հանցագործությունն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքներով` քանի որ կաշառքը Կ. Բաբախանյանի կողմից խարդախությամբ հափշտակվել է:

Արման Մելքոնյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2016թ. սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին օժանդակել է հորեղբորորդուն` Թելման Մելքոնյանին, վերջինիս որդուն` ԼՂՀ զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող Տիգրան Մելքոնյանին, զինվորական ծառայությունից վաղաժամ ազատելու համար Կարեն Օնիկի Բաբախանյանի միջոցով պաշտոնատար անձանց առանձնապես խոշոր չափերի` ընդհանուր 4.260.570 ՀՀ դրամին համարժեք 9.000 ԱՄՆ դոլար գումար կաշառք տալուն, սակայն հանցագործությունն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքներով, քանի որ գումարը Կ.Բաբախանյանի կողմից խարդախությամբ հափշտակվել է:

Վալոդ Ուսոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2016թ. հուլիսի 26-ին ԼՂՀ զորամաս հոգեկան խնդիրների պատճառով սահմանափակումներով զորակոչված որդուն`Ավետ Վալոդի Ուսոյանին, ծառայության համար լրիվ պիտանի դարձնելու և զինվորական գրքույկում համապատասխան նշում կատարելու համար Կարեն Օնիկի Բաբախանյանի միջոցով պաշտոնատար անձանց կաշատք տալու նպատակով 2017 թ. հունվար ամսին ՀՀ ՊՆ կենտրոնական կայազորային զինվորական հոսպիտալի մոտ հանդիպել և վերջինիս է փոխանցել առանձնապես խոշոր չափերի` ընդհանուր 2.180.835 ՀՀ դրամին համարժեք 4.500 ԱՄՆ դոլար գումար, սակայն հանցագործությունն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքներով քանի Կ. Բաբախանյանը կողմից խարդախությամբ հափշտակվել է:

Վարդանուշ Սահակյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա որդուն` Մանվել Արմանի Խաչատրյանին զինվորական ծառայությունից ազատելու համար Կարեն Օնիկի Բաբախանյանի միջոցով պաշտոնատար անձանց կաշառք տալու նպատակով 2017թ. փետրվար ամսին Երևան քաղաքի Լենինգրադյան փողոցում վերջինիս է փոխանցել առանձնապես խոշոր չափերի` 1.943.160 ՀՀ դրամին համարժեք 4.000 ԱՄՆ դորար գումար, սակայն հանցագործությունն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքներով , քանի որ կաշառքի առարկան Կ. Բաբախանյանի կողմից խարդախությամբ հափշտակվել է:

Ղուլիխան Միրզոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա որդուն` Կարեն Միրզոյանին զինվորական ծառայությունից ազատելու համար Կարեն Բաբախանյանի միջոցով պաշտոնատար անձանց կաշառք տալու նպատակով 2017թ. հունիս ամսվա կեսերին Արմավիրի մարզի Արզափ Գյուղում վերջինիս է փոխանցել առանձնապես խոշոր չափերի` 1.435.380 ՀՀ դրամին համարժոք 3.000 ԱՄՆ դոլար գումար, սակայն հանցագործությունն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքներով` կաշառքի առարկան Կ. Բաբախանյանի կողմից խարդախությամբ հափշտակվել է:

Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով:
Կատարվում է նախաքննություն, մեղադրանք է առաջադրվել 2 անձի:

Քնար Մանուկյան




Լրահոս