Լուսանկարը՝ համացանցից
Այս գրությունը կարդալուց հետո կարելի է փաստել, որ Հայաստանում աշխատատեղերի հարցը այլեւս լուծված է: Ստացվում է, որ հատկապես ամռանը մարդիկ առանց աշխատանք չեն:
ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք` ներմուծված ապրանքների համար գանձվող մաքսատուրքը ուշացնելու դեպքում արդյո՞ք հաշվարկվում է տույժ եւ ի՞նչ չափով:
Ալբերտ Հայթայան (30 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Ա. Հայթային հարցին ի պատասխան` տեղեկացնում ենք, որ «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 115-րդ հոդվածի համաձայն` Մաքսային միության մաքսային օրենսգրքով նախատեսված դեպքերում ժամանակին չվճարված մաքսատուրքի, հարկերի եւ մաքսային մարմիններին վճարվող այլ վճարների գումարների նկատմամբ հաշվարկվում է տույժ՝ 0.15 տոկոս դրույքաչափով, յուրաքանչյուր օրվա համար, որը վճարվում է այլ մաքսային ընթացակարգով վերահայտարարագրման ժամանակ` նոր հայտարարագրի ներկայացման օրը:
Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ օրենքով սահմանված կարգով ապրանքները բաց թողնելուց հետո մաքսային մարմինների կողմից մաքսային հսկողությունը կարող է իրականացվել մաքսային հսկողության ներքո գտնվելու ավարտից հետո` երեք տարվա ընթացքում:
ՀԱՐՑ. Ուզում եմ իմանալ` եթե գործատուն աշխատավարձ չի վճարում, ապա նա որեւէ տույժի ենթարկվո՞ւմ է, թե՞ ոչ: Եթե այո, ապա խնդրում եմ ասեք, թե ի՞նչ տույժ է սահմանվում:
Լիդա Հունանյան (53 տարեկան, գլխավոր մասնագետ)
ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացու հարցին ի պատասխան` տեղեկացնում ենք, որ գործատուի կողմից Հայաստանի Հանրապետության oրենսդրությամբ սահմանված կարգով կամ ժամկետներում աշխատավարձ չհաշվարկելը կամ չվճարելը կամ ոչ աշխատողի մեղքով առաջացած պարապուրդի ժամանակ վճարում չկատարելը կամ «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաuտանի Հանրապետության oրենքի 1-ին հոդվածով նախատեսված չափից պակաս աշխատավարձ սահմանելը կամ այդ մեծությունը գերազանցող չափով աշխատավարձը սխալ հաշվարկելը առաջացնում է տուգանքի նշանակում խախտում թույլ տված անձի նկատմամբ` յուրաքանչյուր աշխատողի մաuով չհաշվարկված կամ չվճարված աշխատավարձի մեկ քառորդի չափով:
Նշենք նաեւ, որ նույն խախտումը, որը կատարվել է վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո կրկին, մեկ տարվա ընթացքում առաջացնում է տուգանքի նշանակում խախտում թույլ տված աձի նկատմամբ` յուրաքանչյուր չհաշվարկված կամ չվճարված աշխատավարձի մեկ երկրորդի չափով:
Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնում ենք, որ «Աշխատանքի վարձատրության մասին» ՀՀ օրենքի 7 hոդվածի համաձայն` գործատուն պարտավոր է կատարված աշխատանքի համար վճարել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված աշխատավարձը` անկախ տնտեսական գործունեության արդյունքներից: Ի դեպ, տոնական օրերին /եթե դա նախատեսված չէ աշխատանքային գրաֆիկով/ աշխատողը վճարվում է ժամային դրույքաչափի կրկնակի չափից ոչ պակաս չափով: