Արմեն Աշոտյանի` ձերբակալված վարորդն ազատ արձակվեց, բայց պայմանով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է`ՀՔԾ-ն քրեական գործերից մեկով երեկ ձերբակալել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի վարորդ, օգնական Արամ Բարսեղյանին, ում մեղադրում են պետական միջոցների վատնման մեջ:

Աշոտյանի փոխանցմամբ` դա արվել է մի գործի շրջանակներում, որը արդեն մի քանի ամիս է, ինչ հարուցված է, և այդ ընթացքում Բարսեղյանը բազմիցս բացակայել է երկրից և վերադարձել՝ լավ հասկանալով, որ հետապնդման վտանգ կա:

Քիչ առաջ Արմեն Աշոտյանը հայտնեց, որ նա ազատ է արձակվել, սակայն պայմանով, որ երկրից չի բացակայի: Ասել է, թե Արամ Բարսեղյանը ստորագրությամբ հայտնվել է ազատության մեջ:

Աշոտյանը, մասնավորապես, գրել է. Քիչ առաջ հայտնի դարձավ, որ ՀՔԾ-ն Արամին առաջադրեց մեղադրանք, նա ցուցմունք տվեց, ընդունեց իր մեղքը, իմ և իր այլ ընկերների կողմից հավաքագրված գումարը փոխանցվեց դեպոզիտային հաշվեհամարի վրա՝ մինչև դատարանի վերջնական վճիռը փոխհատուցելով իրեն վերագարվող վնասը և ազատ արձակվեց՝ երկրից չբացակայելու ստրոգրությամբ:

Եվս մեկ անգամ շեշտում եմ, Արամը ընդունեց մեղքը ու գումարը վերադարձվել է, նա չի խորշել դրանից։ Արամը ձերբակալությունն համարում եմ քաղաքական հետապնդում։

Ու հենց դրա համար հարց է ծագում: Ինչու՞ այսօր ՀՔԾ-ն գնաց այս ճանապարհով, եթե կարելի էր ի սկզբանե, չեփել այս ամբողջ շիլան ու նույն բանն անել դեռ երեկ, առանց Արամին քաղաքական շարժառիթներով և անհիմն ձերբակալելու։ Ինչու՞, եթե մենք պատրաստակամ էիք ողջ վերագրվող վնասը փոխհատուցել՝ մինչև դատարանի վերջնական վճիռը:

Պատասխանն իմ համար պարզ է:

Իշխանությունները չստացան 3 ակնկալվող արդյունք՝ իմ վրա ցուցմունք, իմ լռությունը և հանրային աջակցույթուն: Արամը չկոտրվեց և իմ վրա շինծու ցուցմունք չգրեց։ Ինձ լռեցնել չհաջողվեց: Իսկ հանրային կարծիքը շնորհիվ բազում ազնիվ ու շիտակ մարդկանց, անկախ քաղաքական տարաձայնություններից, մերժեց “Հերթական թալանչին” ի սկզբանե ձախողված ներկայացումը:

Ուզում եմ բոլորին խորին շնորհակալություն հայտնել ձեր աջակցության, սատարման, համերաշխության և ազնվության համար: Հատուկ շնորհակալությունս փաստաբան Տիգրան Աթանեսյանին: Դուք միասին ապացուցեցիք, որ մարդ տեսակը Հայաստանում դեռ չի վերջնականորեն չի վերացել:

Հ.Գ. Խորհուրդ եմ տալիս ոմանց «հեռու խաղալ» մեզանից, հակառակ պարագայում մշտապես հանդիպելու եք առնվազն այսպիսի քաղաքական, մարդկային և իրավական դիմադրությանը:




Լրահոս