Վրաստանում հյուրանոցների տերերը հանրահավաք են արել ռուս զբոսաշրջիկների պակասի վնասների պատճառով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քոբուլեթ սեւծովյան առողջարանային քաղաքում (Աջարիայի ԻՀ) փոքր եւ միջին հյուրանոցների սեփականատերերն օգոստոսի 16-ին բողոքի ակցիա են անցկացրել՝ հանրապետության իշխանություններին կոչ անելով իրենց փոխհատուցել այն նյութական վնասը, որն իրենց հասցվել Է ՌԴ-ից զբոսաշրջիկների բացակայության պատճառով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Վրաստանի հանրային հեռարձակողի Առաջին ալիքը:

«Սեզոնը ձախողվեց: Չեղյալ հայտարարվեցին 80 հազար լարի (ավելի քան 27 հազր դոլար) ընդհանուր գումարի ամրագրումները: Մենք օգոստոսի 20-ից պետք Է վճարենք բանկային պարտքերը: Ինչպե՞ս դա անենք, երբ եկամուտ չկա, եւ զբոսաշրջիկներ չեն ժամանում, որոնք երկու – երեք օրով կանգ Էին առնում այստեղ: Պետությունը պետք Է կատարի խոստումները եւ ինչ-որ բանով օգնի մեզ»,- մեջբերում Է Առաջին ալիքը հանրահավաքի մասնակիցներից մեկի խոսքը:

Հանրահավաքի մասնակիցները պահանջում են, որ կառավարությունն իրենց օգնի պարտքի վերաձեւակերպման հարցում կամ զբաղվի տոկոսների լրահատկացմամբ, որոնք նրանք պետք Է վճարեն վարկ վերցված փողի դիմաց: Ակցիայի մասնակիցների հետ հանդիպել Է Քոբուլեթի քաղաքագլուխ Միրիան Կատամաձեն, որը նրանց հավաստիացրել Է, որ իշխանություններն արդեն աշխատում են եւ օգնության ուղիներ են փնտրում: Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն օգոստոսի 12-ին հայտարարել Է, որ զբոսաշրջության ոլորտը մոտավորապես 60 միլիոն դոլարով տուժել Է ՌԴ-ից տուրիստական հոսքի կրճատման պատճառով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:




Լրահոս