Արցախում 2-ամյա երեխա է թունավորվել. մայրը սխալմամբ այլ դեղահաբ է խմեցրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 15-ին՝ ժամը 23։30-ին, Արցախի «Արևիկ» մանկական բուժմիավորում է ընդունվել 2-ամյա երեխա՝ դեղային թունավորում ախտորոշմամբ: Այս մասին տեղեկացնում է ԱՀ ոստիկանությունը:

Ոստիկանության ծառայողը պարզել է, որ երեխան թունավորումը ստացել է օգոստոսի 15-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում: Իրենց տանը 25-ամյա մայրը «Սուպրաստին» դեղամիջոցի փոխարեն շփոթմամբ երեխային «Էգլոնիլ» տեսակի կես դեղահաբ է խմեցրել:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը:




Լրահոս