Գյումրու «Քաղաքային» մարզադաշտում այժմ ընթանում է Հայաստանի Բարձրագույն Խմբի երրորդ տուրի «Շիրակ» – «Երեւան» հանդիպումը: Առաջին խաղակեսից հետո 2:1 հաշվով հաղթում են գյումրեցիները: «Երեւանի» կազմում խաղի 39-րդ րոպեին հաշիվը հավասարեցրել է Սվիատոսլավ Գրաբչուկը, որը անչափ գեղեցիկ է ստացվել:
Հավելենք նաեւ, որ «Շիրակից» գոլի հեղինակ է դարձել Մուսա Փոլ Բակայոկոն (42‘), իսկ «Երեւանից» մեկ անգամ էլ սեփական դարպասը գրավել է Դենիս Լյուբիմովը:
Էդմոն Մարտիրոսյան