Այսօր «Իմ Քայլը» խմբակցության մի քանի պատգամավորներով հանդիպեցինք պարոն Օսիպյանին. ԱԺ պատգամավոր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սոնա Ղազարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Այսօր «Իմ Քայլը» խմբակցության մի քանի պատգամավորներով հանդիպեցինք պարոն Օսիպյանին, պարոն Ղուկասյանին և պարոն Ashot Aharonyan-ին:

Քննարկեցինք մի շարք հարցեր՝ սկսած գրպանահատությունից մինչև հանցագործության թվացյալ աճ, ոստիկանական համակարգի ռեֆորմներ և ուղենիշային տեսլական:

Հարգելի ընկերներ, գրպանահատության և այսպես կոչված «բռնել-բաց թողնել» պրակտիկայի հետ կապված կան օրենսդրական բացեր, որոնց ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովը կանդրադառնա հնարավորինս շուտ:

Քննարկեցին ուժի համաչափ կիրառման և ոստիկանության՝ որպես կառույցի ինստիտուցիոնալ հզորացումն ու տարվող ընթացիկ աշխատանքը: Ուրախ եմ արձանագրել, որ համակարգում կա հստակ տեսլական և ամենօրյա տարվող աշխատանք, որոնց տեսանելիության համար, ցավոք, հարկավոր են տարիներ մի շարք օբյեկտիվ պատճառներով:

Պատգամավորները հատկապես շեշտադրեցին կատարվող աշխատանքի մասին տեղեկատվության պատշաճ իրազեկման կարևորությունը, ինչպես նշեց Սուրեն Գրիգորյան-ը տեղեկատվության հանրայնացումն աշխատանքի կարևոր մասն է:

Իրականում կատարված աշխատանքի մասին տեղեկատվության տրամադրումը և հանրության լայն շերտերի համար հասանելիության ապահովման գործընթացի կազմակերպումը խնդիր է տարբեր գերատեսչություններում, և հատկապես տեղեկատվական «պատերազմների» ժամանակ մենք պետք է ավելի կազմակերպված աշխատենք:

Պայմանավորվեցինք, որ նման հանդիպումներն ավելի հաճախակի բնույթ կկրեն: Որոշ թվերով կկիսվեմ հաջորդիվ»։




Լրահոս