Սեպտեմբերի 8-ին Արցախի 228 համայնքում տեղի կունենան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ:
Քարոզարշավը մեկնարկել է օոստոսի 15-ին, կտևի մինչև սեպտեմբերի 6-ը: Այդ օրը Ստեփանակերտում նույնպես միաժամանակ տեղի կունենան համայնքի ղեկավարի և ավագանու ընտրություններ:
Ստեփանակերտի քաղաքապետի պաշտոնում առաջադրվել է հինգ թեկնածու՝ Արեգ Ավագյան, Արայիկ Ավանեսյան, Դավիթ Սարգսյան, Արմեն Հակոբյան և Գրիգորի Սահակյան: