Բիլբաոյի «Սան Մամես» մարզադաշտում կայացավ Իսպանիայի Լա Լիգայի առաջին տւրի «Ատլետիկ Բիլբաո» – «Բարսելոնա» հանդիպումը: Խաղն ավարտվեց տանտերերի 1:0 հաշվով հաղթանակով:
Հանդիպման միակ գոլը հեղինակեց բասկ 38-ամյա հարձակվող Արից Ադուրիսը, ով խաղադաշտ մտավ 88-րդ րոպեին, եւ հաղթական գնդակը մրցակցի դարպասն ուղարկեց 1 րոպե անց:
Բասկյան թիմը այս հաղթանակից հետո վաստակեց իր առաջին երեք միավորները:
Էդմոն Մարտիրոսյան