
Իտալական «Ռոմայի» ու Բոսնիայի եւ Հերցեգովինայի հարձակվող Էդին Ջեկոն երկարաձգել է պայմանագիրը ներկայիս ակումբի հետ: Իտալական ակումբի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ ֆուտբոլիստը պայմանագիրը երկարաձգել է 3 տարով եւ այն ուժի մեջ կլինի մինչեւ 2022 թվականը:
Մինչ վերջերս շատ էին խոսակցութունները, որ բոսնիացին կլքի «Ռոման», սակայն ի վերջո ֆուտբոլիստը որոշում կայացրեց կարիերան շարունակել հարազատ ակումբում:
Հիշեցնենք, որ Ջեկոն Իտալիայի նախորդ առաջնությունում դարձել էր 9 գոլի եւ 6 գոլային փոխանցման հեղինակ:
Էդմոն Մարտիրոսյան