![](https://armlur.am/wp-content/uploads/2019/08/15660224827024.jpeg)
Օգոստոսի 15-ին ոստիկանության Արարատի մարզային վարչության ու ենթակա Արտաշատի, Մասիսի և Արարատի բաժինների ծառայողներն իրականացրին ուժեղացված ծառայություն:
Նպատակը հանցագործությունների ու իրավախախտումների նախականխումը, կանխումն ու բացահայտումն էր:
Արդյունքում կասկածանքով ոստիկանության բաժիններ բերման ենթարկվեցին և բերվեցին 13 անձինք:
Հայտնաբերվեցին նաև ճանապարհային երթևեկության կանոնների կոպիտ խախտումներ կատարած վարորդներ: Որոշ խախտումների համար կազմվեցին վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ, իսկ մի քանի մեքենա տեղափոխվեց ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք:
Ուժեղացված ծառայությունները շարունակական են, տեղեկացնում են ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից։