
Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքում մեկնարկել է «Իմ քայլը հանուն Կոտայքի մարզի» ներդրումային բիզնես ծրագրերի ֆորումը: Նշենք, որ սա թվով 8-րդ նման համաժողովն է: Մինչ այդ նման համաժողովներ են անցկացվել Արարատի, Լոռու, Գեղարքունիքի, Սյունիքի, Տավուշի, Շիրակի մարզերում:
Համաժողովին ներկա է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Ֆորումի ընթացքում ներկայացվելու է մարզի պոտենցիալը, առաջարկվելու եւ քննարկվելու են տարբեր մեծ ու փոքր ներդրումային ծրագրեր: Լինելու է նաեւ էքսպո ցուցահանդես։