Tuttosport-ը պնդում է, որ ՈՒԵՖԱ-ի կողմից տրվող տարվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակը կստանա «Բարսելոնայի» եւ Արգսնտինայի հավաքականի առաջատար Լեո Մեսսին:
Ինչպես հավաստիացնում է աղբյուրը, Լեոն վաստակած 252 միավորով առաջ է անցել Վիրջիլ վան Դեյկից («Լիվերպուլ», 224 միավոր) եւ Կրիշտիանու Ռոնալդուից («Յուվենտուս», 181 միավոր):
Հիշեցնենք, որ լավագույնի անունը պաշտոնապես պարզ կդառնա օգոստոսի 29-ին:
Էդմոն Մարտիրոսյան