«Կանեփ-Կակաչ-2019» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում, բնակչության շրջանում անցկացված բացատրական աշխատանքի շնորհիվ, օգոստոսի 16-ին մի քաղաքացուհի կամավոր հանձնել է «ՌԴԳ» տեսակի նռնակ՝ իր պայթուցիչով և 37 հատ տարբեր տրամաչափի փամփուշտներ:
Նա հայտնել է, որ դրանք հայտնաբերել է նույն օրը` ժամը 8-ի սահմաններում իրենց տան նկուղում մաքրման աշխատանքներ կատարելու ժամանակ: Դրանք պատկանել են իր հանգուցյալ ամուսնուն: Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Նախապատրաստվում են նյութեր: