«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը շրջանառության մեջ է դրել օրենքի նախագիծ՝ ՔՕ-ում փոխություններ և լրացումներ, որոնցով նախատեսվում է խստացնել գերեզմանների, դիակների պղծման համար պատասխանատվությունը։
Առաջարկվում է փոփոխություններ կատարել Օրենսգրքի 265-րդ հոդվածի 1-ին մասում՝ որպես պատժատեսակ լրացնել ազատազրկումը, իսկ 2-րդ մասում ներառել միեւնույն արարքը կրկին անգամ կատարելու համար նախատեսվող ծանրացուցիչ հանգամանքը։
Համաձայն Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 265-րդ հոդվածի 1-ն մասի`
1. Դիակն անարգանքի ենթարկելը կամ թաղման վայրերը, մահացածներին թաղելու կամ նրանց հիշատակի հետ կապված ծիսակատարությունների համար նախատեսված գերեզմանների վրա եղած շինությունները կամ առարկաները ոչնչացնելը, վնասելը կամ պղծելը՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով:
Օրենսգրքի 265-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն`
2. Նույն արարքները, որոնք կատարվել են՝
1) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կամ կազմակերպված խմբի կողմից,
2) ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ թշնամանքի շարժառիթով,
3) գերեզմաններում գտնվող կամ դրանց վրա եղած առարկաները հափշտակելով՝
պատժվում են տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկից ութհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:
Նախագծի հիմնավորումը և պատժաչափը եւ պատժի տեսակը խստացնելու անհրաժեշտությունը բխում է օգոստոսի 1-ի կատարվածից՝ հաշվի առնելով Եռաբլուրում օոգոստոսի մեկին կատարված դեպքը, երբ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հուշահամալիր-պանթեոնճ ազգային գերեզմանատանը պղծվեցին ապրիլյան քառօրյայի հերոսների գերեզմանները։