Երկարատև հիվանդությունից հետո, 74 տարեկանում մահացել է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի առաջին նախագահ Ռուբեն Հակոբյանը:
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն ցավակցել է Հակոբյանի ընտանիքի անդամներին և հարազատներին՝ մաղթելով ուժ, ամրություն և համբերություն: