Արդեն ընթացքի մոջ են եվրոպական թոփ 5 առաջնություններից 4-ը: Դեռ առաջնության մեկնարկն է, սակայն մի շարք անակնկալներ հասցրել են գրանցվել 2019/20 մրցաշրջանում:
ԱՆԳԼԻԱՅԻ ՊՐԵՄԻԵՐ ԼԻԳԱ (2-րդ տուր)
«Մանչեստեր Սիթի» – «Տոտենհեմ»` 2:2
Անգլիայի Պրեմիեր Լիգայում ավարտվեց երկրորդ տուրը, որը գործող չեմպիոն «Մանչեստեր Սիթիի» համար դարձավ դեժավյու` կրկնությունը նախորդ առաջնության Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակչի պատասխան խաղի: Մրցակիցը կրկին «Տոտենհեմ»-ն էր, կրկին մանչեստրյան ակումբին հարկավոր էր 1 գոլ ընդհանուր հաշվով հաղթանակ տանելու համար (այդ խաղում «Սիթին» հաղթեց 4:3 հաշվով, եւ դուրս մնաց պայքարից` տանը բաց թողած գոլերի պատճառով) եւ կրկին «Սիթին» գոլ խփեց մրցավարի կողմից ավելացված ժամանակում, որը չեղարկվեց VAR համակարգի միջոցով: Իսկական թրիլլերային վերջաբան Մանչեստերի կապւյտ հատվածի համար:
Այս խաղն ավարտվեց մարտական ոչ-ոքի` 2:2: «Սիթիից» գելերի հեղինակ դարձան Ռահիմ Ստերլինգն (20‘) ու Սերխիո Կուն Ագուերոն (35‘): Լոնդոնյան թիմից պտասխանեցին Էրիկ Լամելան (23‘) եւ Լուկաս Մոուրան (56‘):
«Արսենալ» – «Բարնլի»` 2:1
Հենրիխ Մխիթարյանի «Արսենալը» այս տուրում 2:1 հաշվով կարողացավ հաղթել «Բարնլիին»: Հայաստանի ազգային հավաքականի ավագը մնաց նստած պահեստայինների նստարանին: «Արսենալի» գոլերը հեղինակեցին Ալեքսանդր Լակազետն (13‘) ու Պիեր – Էմերիկ Օբամեյանգը (64‘), իսկ «Բարնլիից» պատասխանեց Էշլի Բարնսը (43‘):
Լոնդոնցիները այս մրցաշրջանը հիանալի են սկսում, իսկ թիմի կազմում գեղեցիկ ֆուտբոլ է ցուցադրում «Ռեալից» ժամանած Դանի Սեբալյոսը:
«Սաութհեմփթոն» – «Լիվերպուլ» ` 1:2
Այս առաջնության չեմպիոնի դառնալու գլխավոր ֆավորիտներից մյուսը` «Լիվերպուլը» դժվար հաղթանակ տարավ դրսում «Սաութհեմփթոնի» նկատմամբ` 1:2: «Մերսիսայդցիներից» մեկական անգամ աչքի ընկան Սադիո Մանեն (45+1‘) եւ Ռոբերտո Ֆիրմինոն (71‘): «Սրբերից» 83-րդ րոպեին պատասխանեց Դենի Ինգսը:
«Չելսի» – «Լեսթեր Սիթի»` 1:1
Թվացյալ ճգնաժամի մեջ գտնվող «Չելսին» այս խաղում եւս հաղթել չկարողացավ: Առաջին հայացքից Լեմպարդի տղաները գրավիչ եւ գեղեցիկ ֆուտբոլ են ցուցադրում, սակայն արդյունք ապահովել չեն կարողանում: «Դերբիից» ժամանակ Մեյսոն Մաունթը կրկին լավ խաղաց եւ կարողացավ նույնիսկ խաղի 7-րդ րոպեին գրավել «Լեսթերի» դարպսը: Սակայն այդ հաշիվը լոնդոնյան թիմը պահել չկարողացավ եւ «Լեսթերից» խաղի 67-րդ րոպեին հաշիվը հավասարեցրեց Վիլֆրիդ Նդիդին:
«Նորվիչ Սիթի» – «Նյուքասլ Յունայթեդ» ` 3:1
Այս երկու թիմերից ոչ մեկը, իհարկե, չի համարվում անգլիական գրանդ ակումբ, սակայն այս խաղին ուղղակիորեն անդրադարձ կատարել հարկավոր էր , որովհետեւ «Նորվիչի» կազմում իրեն ֆանտաստիկ դրսեւորեց ֆինլանդացի հարձակվող Տեմու Պուկին, ով դարձավ հեթ – տրիկի հեղինակ (32‘,63‘,75‘), իսկ «Նյուքասլից» գոլի հեղինակ դարձավ Ջոն-Ջո Շելվին( 90+3‘): Հիշեցնենք, որ Պուկին Ֆինլանդիայի հավաքականի հետ ընդգրկված է ԵՎՐՈ 2020-ի նախընտրական փուլի J խմբում, որտեղ դեռ մեկ անգամ էլ պետք է հանդիպի Հայաստանի ազգային հավաքականին:
2-րդ տուրի մյուս արդյունքները
«Շեֆիլդ Յունայթեդ» – «Քրիստալ Պելաս»` 1:0
«Էվերտոն» – «Ուոտֆորդ»` 1:0
«Բրայթոն» – «Վեսթ Հեմ»` 1:1
«Ասթոն Վիլա» – «Բորնմութ»` 1:2
«Վուլվզ» – «Ման.Յունայթեդ». 19.08.2019 (Խաղը կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին)
ԼԱ ԼԻԳԱ (1-ին տուր)
«Ատլետիկ Բիլբաո» – «Բարսելոնա» ` 1:0
Առաջնության առաջին ինտրիգը գրանցվեց հենց առաջին տուրում: 89-րդ րոպեին Արից Ադուրիսի շրջադարձ կրակոցը չկարողացավ փրկել նույնիսկ Տեր Շտեգենը: Առանց Մեսսիի եւ Լուիս Սուարեսի (վնասվածք ստացավ եւ փոխարինվեց առաջին կեսում) խաղացող «Բարսելոնան» չկարողացավ միավոր տանել Բիլբաոյից: «Կապտանռնագույնների» կազմում տպավորիչ ֆուտբոլ խաղաց Ռաֆինյան, ով առաջին կեսում փոխարինել էր Սուարեսին:
«Սելտա» – «Ռեալ Մադրիդ»` 1:3
Մադրիդցիների համար սպասվածից հեշտ հանդիպում ստացվեց Վիգոյում կայացած խաղում: «Սելտան» միշտ էլ բարդություններ կարողացել է ստեղծել գրանդների համար եւ թվում էր, որ «վնասվածքների ծովում» լողացող «Ռեալը» կբախվի խնդիրների, սակայն մադրիդցիները հաղթեցին 3:1 հաշվով: Խաղի 12-րդ րոպեին Գարեթ Բեյլի փոխանցումից հետո գոլի հեղինակ դարձավ Կարիմ Բենզեման, ապա 61-րդ րոպեին Տոնի Կրոսի հեռահար կրակոցը դարձավ Լա Լիգայի 1-ին տուրի շեդեւրներից մյուսը, իսկ «սերուցքայիններից» վերջին գոլը խփեց Լուկաս վասկեսը 80-րդ րոպեին: Տանտերերը հանդիպման 91-րդ րոպեին Լոսադայի ջանքերով կարողացան խփել հեղինակության գոլը:
«Ատլետիկո Մադրիդ» – «Խետաֆե»` 1:0
«Հնդիկները» առաջին տուրում նույնպես մեկնարկեցին հաղթանակով: «Խետաֆեի» դեմ խաղում 23-րդ րոպեին միակ գոլը խփեց Ալվարո Մորատան, ով 56-րդ րոպեին չկարողացավ իրացնել Ջոաո Ֆելիշի ֆանտաստիկ անցման արդյունքում վաստակած 11մ հարվածը:
1-ին տուրի մյուս արդյունքները
«Բետիս» – «Վալյադոլիդ»` 1:2
«Էսպանյոլ» – «Սեվիլիա»` 0:2
«Ալավես» – «Լեւանտե»` 1:0
«Լեգանես» – «Օսասունա»` 0:1
«Վիլիառեալ» – «Գրանադա»` 4:4
«Մալյորկա» – «Էյբար»` 2:1
«Վալենսիա» – «Ռեալ Սոսիեդադ» ` 1:1
ԲՈՒՆԴԵՍԼԻԳԱ (1-ին տուր)
«Բավարիա» – «Հերտա»` 2:2
Գերմանիայի Բունդեսլիգայի առաջնությունը եւս մեկնարկեց անակնկալով: Գործող չեմպիոն «Բավարիան» տանը 2:2 հաշվով ավարտեց խաղը «Հերտայի» հետ:
Բավարացիներից դուբլ ձեւակերպեց Ռոբերտ Լեւանդովսկին (24‘,60‘), իսկ բեռլինցիներից մեկական անգամ աչքի ընկավ Դոդի Լուկեբակիոն (36‘) եւ Գրույիչը (38‘):
«Բորուսիա Դորտմունդ» – «Աուգաբուրգ»` 5:1
«Մեղուները» ավելի հաջող մեկնարկ պատկերացնել անգամ չէին կարող: Խոշոր հաշվով հաղթանակ եւ առաջին տուրից հետո 2 միավորի առավելություն «Բավարիայի» նկատմամբ. ամեն ինչ հրաշալի է Դորտմունդում:
«Դեղիններից» այա խաղում դուբլ ձեւակերպեց Պակո Ալկասորը (3‘,59‘), մեկական անգամ էլ աչքի ընկան Սանչոն (51‘), Ռոյսն (57‘) ու Բրանտը (82‘): «Աուգսբուրգից» խաղի հաշիվը 1-ին րոպեին բացել էր Ֆլորիան Նիդերլեհները:
«Այնտրախտ» – «Հոֆենհայմ» ` 1:0
Սարգիս Ադամյանի «Հոֆենհայմը» առսջին տուրում նվազագույն հաշվով զիջեց Ֆրանկֆուրտի «Այնտրախտին»: Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը այս խղին չմասնակցեց վնասվածքի պատճառով: «Այնտրախտի» միակ գոլը 1-ին րոպեին հեղինակեց Հինտերենգերը:
1-ին տուրի մյուս արդյունքները
«Ունիոն Բեռլին» – «Լեյպցիգ»` 0:4
«Մյունխենգլադբախ» – «Շալկե 04»` 0:0
«Բայեր Լեվերկուսեն» – «Պադերբորն» ` 3:2
«Վոլֆսբուրգ – Քյոլն»` 2:1
«Վերդեր» – «Դուսելդոլֆ»` 1:3
«Ֆրայբուրգ» -«Մայնց»` 3:0
ԼԻԳԱ 1 (2-րդ տուր)
«Ռեն» – ՊՍԺ` 2:1
Ահա այսպիսի 2-րդ տուր Ֆրանսիայի առաջնությունում: «Միլիոնների» ՊՍԺ-ն պարտվում է համեստ «Ռենին» եւ 2-րդ տուրից հետո հանգրվանում 8-րդ հորիզոնականում: Թոփ առաջնությունների ամենախոշոր անակնկալը, մինշանակ փարիզյան թիմի ձախողումն էր: Սա նոր ինտրգ է, որն, իհարկե, նոր հետաքրքրություն կտա Ֆրանսիայի այս առաջնությանը:
Հավելենք, որ փարիզցիներից խաղի 36-րդ րոպեին հաշիվը բացեց Էդինսոն Կավանին, իսկ «Ռենից» գոլերի հեղինակ դարձան Նիանգը(44‘) եւ դել Կաստիլոն (48‘):
«Լիոն» – «Անժե»` 6:0
Լիոնցիները ուղղակի հրաշալի են սկսել առաջնությունը` 2 տուրում տանելով 2 հաղթանակ, խփելով 9 գոլ եւ սեփական դարպասը պահելով անառիկ:
«Անժեի» դեմ խաղում նրանք 6 անպատասխան գոլ խփեցին: Դուբլեր ձեւակերպեցին Դեպայն (42‘,48‘) ու Դեմբելեն (36‘,65‘), մեկական անգամ էլ աչքի ընկան Աուարը (11‘) եւ Ժան Լուկասը (72‘):
2-րդ տուրի մյուս արդյունքները
«Ռեյմս» – «Ստրասբուր»` 0:0
«Սենտ Էտիեն» – «Բրեստ»` 1:1
«Բորդո» – «Մոնպելյե»` 1:1
«Ամյեն» – «Լիլ»` 1:0
«Նիմ» – «Նիցա»` 1:2
«Թուլուզ» – «Դիժոն» ` 1:0
«Մեց» – «Մոնակո»` 3:0
«Նանտ» – «Մոնակո» ` 0:0
Հավելենք, որ Իտալիայի Ա Սերիայի առաջնությունը կմեկնարկի օգոստոսի 24-ից:
ԷԴՄՈՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ