
Երեւանի «Փյունիկի» պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ թիմի ֆուտբոլիստներ Գոռ Մանուկյանը եւ Էդուարդ Ավագյանը լքել են ակումբը: Ֆուտբոլիստները լքել են թիմը երկկողմ համաձայնությամբ: Հիշեցնենք, որ «Փյունիկը» Հայաստանի Բարձրագույն Խմբի առաջնության 3-րդ տուրում կմրցի Երեւանի «Արարատի» հետ: Խաղը կկայանա ՀՖՖ Տեխնիկական Կենտրոն Ավանի Ակադեմիայում եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 19:15-ին:
Էդմոն Մարտիրոսյան