
«Արարատ-Արմենիայի» պաշտպան Գեորգի Պաշովը հրավիրվել է Բուլղարիայի հավաքական եւ կմասնակցի ԵՎՐՈ 2020-ի նախըտրական փուլի Անգլիայի եւ Իռլանդիայի հավաքականների դեմ խաղերին: Պաշովը հանդես է եկել Բուլղարիայի երիտասարդական հավաքականներում եւ այժմ ունի հնարավորություն նորամուտը նշելու նաեւ ազգային թիմում:
Հիշեցնենք, որ Բուլղարիան ընդգրկված է A խմբում եւ վաստակած 2 միավորով գտնվում է վերջին` 5-րդ հորիզոնականում:
Էդմոն Մարտիրոսյան